Առաջ Միասին

Օգոստոսի 12-14, 2021
Երևան, Հայաստան
Նպատակ ունենալով զարգացնել և հզորացնել Հայաստանի Հանրապետությունը և Արցախը, մեր նախաձեռնող խումբը ներգրավում է շահագրգիռ այն անձանց և կազմակերպություններին, ովքեր պատրաստ են ծառայեցնել իրենց մասնագիտական կարողությունները, փորձը և ներուժը ի շահ մեր Հայրենիքի: Մեր հիմնական խնդիրն է օգնել անհատներին և կազմակերպություններին այդ նպատակին հասնելու համար։

Մենք ձգտում ենք․

- ստեղծել հնարավորություններ նրանց համագործակցության համար,
- ընդլայնել և զարգացնել նրանց գործունեությունը,
- մշակել նոր համատեղ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:


Այդ նպատակով 2021թ. ամռանը նախատեսվում է Երևանում կազմակերպել համաժողով՝ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների մասնակցությամբ:

Ֆորումի ձևաչափը․

Օգոստոսի 12-ին. կազմակերպությունների և կոմերցիոն ընկերությունների պրեզենտացիաներ
Օգոստոսի 13-14-ին. աշխատարաններ (վորքշոփներ)

Պրեզենտացիաների օրը մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները և փորձը:
Աշխատարանների ընթացքում մասնակիցները կկազմեն համատեղ ծրագրեր և թիմեր՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Հնարավոր է նաև առցանց մասնակցության ձևաչափը:

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց միանալ աշխատարանների և պրեզենտացիաների կազմակերպմանը։

Առաջարկում ենք նախապես ներկայացնել ձեզ հետաքրքրող աշխատարանի թեման կամ նպատակը։
Կարդացեք ստորև աշխատարանների կազմակերպման, ընտրության և անցկացման մասին:



Կարևոր ամսաթվեր
Աշխատարաններ (օգոստոսի 13-14-ին)
Աշխատարանների ներկայացման վերջնաժամկետ ՝ Մայիսի 15-ը
Աշխատարանների մասնակիցների գրանցումը ՝ Ապրիլի 15-ից - Հուլիսի 10-ը

Պրեզենտացիաներ (օգոստոսի 12-ին)
Պրեզենտացիաների ներկայացման վերջնաժամկետ ՝ Հունիսի 15-ը
Պրեզենտացիաների մասնակիցների գրանցումը ՝ Ապրիլի 15-ից - Հուլիսի 10-ը


Մասնակցությունը անվճար է:

Աշխատարանների ծրագիր և ժամանակացույց
Օգոստոսի 13-14
Իբիս Հյուրանոց, 5/1 Հյուսիսային պողոտա, Երևան
Մանրամասները տեսնելու համար սեղմեք աշխատարանի վերնագրի վրա
կամ ներբեռնեք ամբողջական ծրագիրը
Աշխատարաններ
Մասնակից կազմակերպություններ
Նկարը՝ Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ»
Լոգո՝ Ելենա Աբրահամյանի